ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գոնե հայրն իրեն հայ «զգա»

Գոնե հայրն իրեն հայ «զգա»
23.01.2018 | 09:56

Արմեն Սարգսյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելուց հետո լրատվամիջոցները շարունակում են նրա կենսագրության և գործունեության տարբեր դրվագներին անդրադառնալ: Այդ ամենը, անշուշտ, տպավորիչ է. կրթական բարձր մակարդակով ու դրսում կապեր ունեցող անձը ստանձնելու է երկրի ղեկավարի պաշտոնը: Սակայն այս ամենում կա ուշագրավ մի դրվագ, որը գուցե շատերն անկարևոր համարեն (ի վերջո, դա չի մտնում նախագահի նախապես հայտարարած չափորոշիչների մեջ): Ապագա նախագահի թեկնածուի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույցներից մեկում, խոսելով ընտանիքի և զավակների մասին, ասում է. «Տղաներս իրենց զգում են բրիտանացի, թեև հպարտ են արմատներով»: Ազնիվ է, տղաները (Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյաններ) փոքր տարիքից ապրել ու սովորել են Մեծ Բրիտանիայում, այդ երկրի մշակույթի, կենցաղի կրողներն են, մարդկանց չես ստիպի այլ բան զգալ:


Պարզապես, շարքային հայ քաղաքացին, երբ լսում կամ կարդում է այս մասին, մի տեսակ իրականության հետ «կռվի» է դուրս գալիս: Փաստորեն, քո երկիրն այնպիսի մարդ է ղեկավարելու, որի որդիներն իրենց հայ չեն զգում, հայկականության հետ կապ չունեն (հուսանք, գոնե հայրն իրեն դեռ հայ է զգում): Ասվածում որևէ պաթոս չդնելով, ընդամենը նշենք, որ սա «մեղադրանք» չէ, ուղղակի շարքային հայ մարդու զգացողություն է: Հարց է առաջանում` Արմեն Սարգսյանը (շատ հանրապետականներ պնդում են, թե նախագահը դառնում է պետության սիմվոլներից մեկը, որն օրինակ պետք է ծառայի հանրությանը, նրա խոսքն ընդունելի պետք է լինի բոլորին) ի՞նչ օրինակ է ցույց տալու՝ ինչպես լինել լավ բրիտանացի՞, թե՞ ինչպես մնալ հայ: ՀՀԿ-ականներն են ասում, չէ՞, որ մեր երկրի հիմքն ընտանիքն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ